Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կիսվել է իր կարծիքով հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու վերաբերյալ: Ինյեստան կարծում է, որ «Բարսելոնան» պետք է ուշադրություն դարձնի ՊՍԺ-ից Կիլիան Մբապեի վրա, քան Հոլանդի:
«Միգուցե իր հմտությունների պատճառով Մբապեն ավելի հարմար կլիներ «Բարսելոնային», քան Հոլանդը: Նրանք երկու շատ լավ խաղացողներ են, ում մասին խոսում են բոլորը, եկեք տեսնենք, արդյոք նրանք կհեռանան իրենց թիմերից այս ամառ»,- մեջբերում է Ինյեստային Goal-ը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ասել էր, որ կցանկանար Հոլանդիին տեսնել կատալոնական ակումբում