Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի 20-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում բացել է հանդիպման հաշիվը։
Սա 10-րդ գոլն է 34-ամյա պորտուգալացու վերջին 7 խաղերում Իտալիայի առաջնության։
Ինչպես փոխանցում է Opta-ն, Ռոնալդուն «Յուվենտուսի» առաջին ֆուտբոլիստն է 2005 թվականից հետո, ով Ա սերիայի 7 անընդմեջ խաղերում գոլ է խփում։
2005 թվականի դեկտեմբերին Դավիդ Տրեզեգեին էր հաջողվել 7 անընդմեջ խաղերում գոլ խփել «Յուվենտուսի» կազմում։
Ռոնալդուն 15 գոլ է խփել Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում։ Լավագույն ռմբարկուն Չիրո Իմոբիլեն է 23 գոլով։