Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշում կայացրեց առաջին ամառային տրանսֆերի հարցում:
Ըստ The Sun-ի ՝ իտալացի մասնագետը ցանկանում է մադրիդյան թիմում տեսնել Դոմինիկ Կալվերտ-Լյուինին, որի հետ մարզիչը աշխատել է «Էվերթոնում»:
Լիվերպուլցիները պատրաստ են բաց թողնել իրենց հարձակվողին 50 միլիոն եվրոյի դիմաց: 24-ամյա անգլիացու պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Դոմինիկը «Էվերթոն» է տեղափոխվել 2016 թվականին «Շեֆիլդ Յունայթեդից» ընդամենը 1.8 միլիոն եվրոյի դիմաց: Հարձակվողը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 173 հանդիպում, դարձել է 53 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: