«Լիվերպուլը» Ֆիրմինոյին ցանկանում է փոխարինել «Ռեալ-Սոսյեդադի» լավագույն ռմբարկուով:
«Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է փոխել ակումբը:
Ինչպես հաղորդում է Noticias de Gipuzkoa-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Այստեղ նրան դիտարկում են որպես մոտ ապագայում Ռոբերտո Ֆիրմինոյի հնարավոր փոխարինողի:
Նշվում է, որ շվեդի հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Անցած մրցաշրջանում 21-ամյա Իսակը 17 գոլ է խփել Լա լիգայում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։