«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո կատակել է թիմակից Ռոբին Գոսենսի հետ, որը հանդես գալիս «Ատալանտայում»։
Հիշեցնենք՝ Գոսենսը Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվել է հանդիպման 62-րդ րոպեին։
«Զարմանալի չէ, որ դու ընդամենը 60 րոպե վազեցիր։ Չէ՞ որ դու խաղում ես Իտալիայում»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում լրագրող Ռաֆայել Հոնինգշտայնը Թվիթերի իր էջում։
Հիշեցնենք՝ Գոսենսը ճանաչվել է Պորտուգալիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս հաղթանակի շնորհիվ Գերմանիայի հավաքականը F խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ վաստակելով իր առաջին երեք միավորը։