«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր ապագան՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիի նշանակման համատեքստում։
«Ես ընտրության հնարավորություն չունեմ։ Նա կլինի «Ռեալի» մարզիչը, ու կարող եմ ասել, որ ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։
Նա մեծ հաջողությունների կհասնի «Ռեալի» հետ»,- Բեյլի խոսքերն է փոխանցում TuttoMercatoWeb-ը։
Անչելոտին «Ռեալում» աշխատել է 2013-2015 թվականներին։ Բեյլը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2013-ին։