Դանիայի հավաքականի մարզիչ Կասպեր Հյուլմանը խոսել է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդներից կրած 1-2 հաշվով պարտության մասին։
«Շատ բան կարող ենք մեզ համար հասկանալ այս խաղից։ Հիմա փակենք այս թեման։ Արդեն ռուսների մասին եմ մտածում։ Դեռ չենք ավարտել այս մրցաշրջանում ելույթներն ու հնարավոր ամեն բան կանենք, որ հաղթենք ռուսներին»,- մարզչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ դանիացիները երկու տուրից հետո 0 միավոր ունեն։