«Մոնպելյեի» նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, ով լքեց ակումբը 2020/21 մրցաշրջանի ավարտին, մոտ է Լիգա 1-ի մեկ այլ թիմի ղեկը ստանձնելուն:
Ըստ RMC-ի՝ 58-ամյա մասնագետը այժմ բանակցություններ է վարում «Բրեստի» հետ: Ակնկալվում է, որ կողմերն այս շաբաթ պայմանագիր կկնքեն: Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Տեր-Զաքարյանը մերժել էր «Պանատինաիկոսը» գլխավորելու առաջարկը:
2020/21 մրցաշրջանում «Բրեստի» Լիգա 1-ում ավարտեց 17-րդ տեղում՝ պահպանելով իր գրանցումն էլիտար դիվիզիոնում: