Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը խոսել է թիմի խաղացողների էմոցիաների մասին Քրիստիան Էրիկսենի՝ խաղադաշտում գիտակցությունը կորցնելուց հետո։
«Դժվար է։ Երբ ընկերդ տանջվում է, դա քեզ վրա էլ է անդրադառնում։ Բարդ գիշեր էր։ Դանիայի հավաքականի լավագույն խաղացողներից մեկն ու հիանալի մարդ․․․Մեր մտքերը Քրիստիանի ու նրա ընտանիքի հետ են։ Ինչ վերաբերում է խաղը շարունակելու մասին որոշմանը, ֆուտբոլիստներն ուղղակի չէին կարողանում պատկերացնել, որ հանգիստ կքնեն գիշերը, ավտոբուս կնստեն ու կիրակի օրը խաղ կանցկացնեն։ Ավելի լավ էր միանգամից ավարտել խաղը։
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ուզում էին փորձել ինչ-որ բան անել, բայց որոշներն այդպես էլ չկարողացան խաղալ։ Բոլորը շոկի մեջ էին։ Մենք փորձեցինք ուժերի ներածին չափով։ Տեղի ունեցածից հետո չէիր կարող բարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ։ Կյեռը խնդրեց փոխարինվել։ Նրա համար շատ ցավալի էր, նա ու Քրիստիանը մտերիմ ընկերներ են։ Ուզում էր փորձել, բայց անհնար էր։ Էմոցիաները խեղդում էին նրան։ Առաջիկա օրերին էմոցիաները հաղթահարելը հեշտ չի լինի։ Բոլոր խաղացողներին մասնագիտական օգնություն կցուցաբերվի»,- Յուլմանի խոսքերն է փոխանցում Sky Sport Denmark-ը։
Խաղը վերսկսելուց հետո դանիացիները պարտվեցին նվազագույն հաշվով։