Հայաստանի ազգային հավաքականի նախկին դեսպան, Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը ֆեսյբուքյան էջում կատարած գրառմամբ աջակցել է Դանիայի հավաքականի առաջատար Քրիստիան Էրիկսենին, որը Ֆինլանդիայի հետ ԵՎՐՈ-ի խաղում կորցրել էր գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց․
«Մեր բոլոր աղոթքները Քրիստիան Էրիկսենի հետ են»,- գրել է Մովսիսյանը։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջնամասում: 29-ամյա ֆուտբոլիստը, առանց որևէ մեկին բախվելու, հայտնվեց խոտածածկին ու միայն բժիշկների երկարատև օգնությունից հետո կարողացավ գիտակցության գալ։ Էրիկսենը տեղափոխվել է Կոպենհագենի հիվանդանոցներից մեկը։ Բարեբախտաբար, նրա վիճակը կայունացել է։