Լոնդոնի «Վեսթ Հեմը» իր պաշտոնական կայքում տեղեկացրել է գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
58-ամյա շոտլանդացին ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2024 թվականի հունիսը: Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «մրճահարները» մրցաշարային աղյուսակում զբաղեցրեցին վեցերորդ տեղը:
Մոյեսը գլխավորում է «Վեսթ Հեմը» 2019-ի դեկտեմբերից, նա նախկինում մարզել է թիմը նաև 2017-ի նոյեմբերից 2018-ի մայիս: