«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մոտ ժամանակներս երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Անգլիական ակումբն արդեն սկսել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները խաղացողի շրջապատի հետ։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ «Յուվենտուսն» ուզում է ձեռք բերել Պոգբային։