«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պետք է նվազեցնի աշխատավարձի հետ կապված պահանջները, եթե ցանկանում է ամռանը այլ ակումբ տեղափոխվել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին ոչ մի թիմ չի կարող պորտուգալացուն վճարել այնքան աշխատավարձ, որքան նա ստանում է «Յուվենտուսում»՝ մրցաշրջանի ընթացքում 30 մլն եվրո։ Ռոնալդուի համար միակ տարբերակը կլինի իր պահանջները նվազեցնելը կամ պայմանագիր կնքելը, ըստ որի այդ աշխատավարձը կբաշխվի մի քանի մրցաշրջանների վրա։
Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում պորտուգակացին 29 գոլ է խփել՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն։