«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքը համարվում է «անխուսափելի» ու մոտ ժամանակներս ավարտին կհասցվի։ Ֆրանսիական ակումբն արդեն նախատեսում է իրականացնել ֆուտբոլիստի բուժզննումը Իտալիայի հավաքականի ճամբարում, որի հետ Դոնարուման նախապատրաստվում է Եվրոպայի առաջիկա առաջնությանը։
«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» պահպանում են հետաքրքրությունը դարպասապահի հանդեպ, սակայն նրանցից դեռևս առաջարկ չի ստացվել։
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Դոնարուման 37 հանդիպման է մասնակցել։