«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին հեռացվել է Գանայի հավաքականի կազմից: Այս մասին հայտնում է Ghanasoccernet-ը:
Աղբյուրի համաձայն, աֆրիկյան հավաքականի մարզչական շտաբը՝ Չարլզ Ակոնորի գլխավորությամբ, նման որոշում է կայացրել, քանի որ 27-ամյա ֆուտբոլիստը ուշացել էր Մարոկկոյի հետ ընկերական խաղից առաջ նախատեսված մարզումից, որը տեղի կունենա հունիսի 8-ին:
Նշվում է, որ Պարտին ի սկզբանե չէր ցանկանում խաղալ Մարոկկոյի և Կոտ դ’Իվուարի հետ (հունիսի 12) հանդիպումներում, բայց, ի վերջո, համաձայնեց և միացավ Գանայի ազգային հավաքականին՝ ուսումնամարզական հավաքի շրջանակում: