Կենտրոնական կիսապաշտպան և Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Գրանիտ Ջական մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա:
«Ռոման» ձգտում է ձեռք բերել 28-ամյա շվեյցարացուն, որի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ ցանկանում է խաղացողին տեսնել իր թիմում:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, հռոմեական ակումբն արդեն համաձայնեցրել է Ջակայի հետ քառամյա պայմանագրի պայմանները, սակայն «Արսենալի» հետ բանակցություններում նման հաջողությունների հասնելը դեռ չի հաջողվել:
«Ռոման» շվեյցարացի կիսապաշտպանի համար առաջարկել է 14 միլիոն եվրո և 3 միլիոն եվրո բոնուս, սակայն «զինագործները» ցանկանում են իրենց խաղացողի վաճառքից ստանալ 23-25 միլիոն եվրո: