«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։
«Ես չեմ հավատում նրա արցունքներին։ Նա երբեք չի սիրել Սերխիոյին։ Գվարդիոլան միշտ էլ ուզում է գլխավոր հերոսը լինել բոլոր այն թիմերում, որտեղ գտնվում է։
Սերխիոյին հավակնում էին նաև «Տոտենհեմը», «Արսենալը» և «Չելսին»։ Տարբերակներ կային նաև Իտալիայում»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում TodoSport-ը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն օրերս «Սիթիից» տեղափոխվեց «Բարսելոնա»։