«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զրուցել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ իր՝ ակումբ վերադառնալուց հետո։
«5 տարի անց ես այստեղ նորից նույն լրագրողներին եմ տեսնում։ Միակ բանը, որ փոխվում է «Ռեալում», մարզիչներն են»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Դերմոտ Կոռիգանը։
Ավելի վաղ Անչելոտին խոսել էր նաև Գարեթ Բեյլի մասին՝ ասելով, որ հույս ունի՝ նա իր քրտնաջան աշխատանքով կապացուցի, որ ուզում է խաղալ «Ռեալում»։