«Լացիոյի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները Մաուրիցիո Սարիի հետ: Ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն հույս ունի արդեն այսօր փակել այս հարցը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Հռոմեացիները պատրաստ են Սարիին 2 տարվա պայմանագիր առաջարկել 3 մլն եվրո աշխատավարձով: Մարզիչը ևս 500 հազար եվրո կստանա, եթե թիմը հայտնվի Չեմպիոնների լիգայում: Պայմանագրում նաև կետ կլինի այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավարտված մրցաշրջանում «Լացիոն» Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց:
62-ամյա Սարին անցած տարվա օգոստոսին «Յուվենտուսից» հեռանալուց հետո մնացել է առանց աշխատանքի: Նրա գլխավորությամբ թուրինցիները դարձել են Ա Սերիայի 2019/2020 մրցաշրջանի հաղթող: 2019/2019 մրցաշրջանում Սարին գլխավորել է «Չելսին», որի հետ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող: