«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագայի մասին հարցին:
«Հույս ունեմ, որ ամեն ինչ հնարավորինս շուտ կորոշվի:
Մարզիչը պայմանագիր ունի ակումբի հետ ու գերազանց մրցաշրջան է անցկացրել: Որոշումն ակումբի նախագահինն է, իսկ մենք կընդունենք այն»,- Ալբայի խոսքերն է փոխանցում Marca-ն: