«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մարզչական աշխատանքը, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Բարսելոնայում»:
Հաղորդվում է, որ Կումանի՝ ակումբում մնալու մասին նորությունը կարող է հայտարարվել հինգշաբթի՝ տնօրենների խորհրդի նիստից հետո:
Կողմերը վերջին շրջանում հանդիպել են մի քանի անգամ ու Լապորտան կողմ է, որ Կումանը մնա ակումբում:
Նախկինում հաղորդվում էր, որ 58-ամյա Կումանի աշխատավարձը կարող է նվազեցվել. փոխարենը կարող են ավելացվել բոնուսները: