«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի՝ ՉԼ եզրափակչում (1-0) ստացած վնասվածքը։
«Շատ եմ ցավում, որ Կևինը վնասվածք ստացավ։ Իհարկե, ես դա դիտավորյալ չարեցի։ Արդեն առանձին խոսել եմ Կևինի հետ, ու իսկապես նրան արագ ապաքինում եմ մաղթում։ Հույս ունեմ, որ նրան շուտով նորից խաղադաշտում կտեսնենք»,- գրել է Ռյուդիգերը թվիթերյան իր էջում։
Կևին դե Բրյույնեն վնասվածք էր ստացել Անտոնիո Ռյուդիգերի հետ բախման արդյունքում և կոտրել քիթն ու ձախ աչքի խոռոչը։