Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրը հայտնում է, որ կա պայմանավորվածություն, ըստ որի, բանակցությունները սկսելու դեպքում նախապատվությունը տրվելու է «Մարսելին»՝ այլ ակումբների առկայության դեպքում:
Get French Football News-ի հաղորդմամբ, ֆրանսիական ակումբն ի սկզբանե ցանկանում էր վարձակալել Գենդուզիի տրանսֆերը, սակայն «զինագործները» չեն համաձայնել: Այժմ «Մարսելն» առաջարկում է 8 մլն եվրո, սակայն «Արսենալը» ցանկանում է ստանալ առնվազն 16 մլն եվրո:
Գենդուզիին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Դորտմունդի «Բորուսիան»: Նախորդ մրցաշրջանը Գենդուզին անցկացրել է «Հերտայում»: