«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի հաղորդմամբ, նոր պայմանագրով ֆուտբոլիստն ակումբում կմնա մինչեւ 2026 թվականը:
Միլանյան ակումբը կիսապաշտպանին առաջարկում է մեկ մրցաշրջանում 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: