«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տուգանվել է Մալթայում գտնվող Bethard բուքմեյքերական ընկերության հետ ունեցած կապի համար։
2018 թվականից շվեդ ֆուտբոլիստը Bethard-ի 10% բաժնեմասի սեփականատերն է՝ իր Unknown AB ֆիրմայի միջոցով։ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ բուքմեյքերական ընկերություններում բաժնեմասեր ունեցող խաղացողներին չի թույլատրվում հանդես գալ իրենց կազմակերպած մրցաշարերում։ Իբրահիմովիչը խախտել է այ կանոնը՝ խաղալով ԱԱ-2022-ի որակավորման փուլի՝ Վրաստանի ու Կոսովոյի դեմ խաղերում, ինչպես նաև «Միլանի» կազմում խաղադաշտ դուրս գալով՝ Եվրոպա Լիգայում։ Bethard-ից հաստատել են, որ շվեդ ֆուտբոլիստն իրենց ընկերության բաժնետեր է։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Իբրահիմովիչը խախտման համար տուգանվել է 50 հազար եվրոյով։ Բացի դրանից, ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմնի նախագահը Զլատանից պահանջել է դադարեցնել բուքմեյքերական ընկերության հետ հարաբերությունները։
«Միլանը», իր հերթին, նախազգուշացվել ու տուգանվել է 25 հազար եվրոյով։