«Լիլլի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն L’Equipe-ին տված հարցազրույցում հայտարարել է հրաժարականի մասին։ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում նա թիմի հետ նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնությունը։
Առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Լիլլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Անժեին», ինչը Գալտյեի թիմին թույլ տվեց նվաճել երկրի չեմպիոնությունը։ «Լիլլն» առաջնության 38 խաղից հետո 83 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել՝ ՊՍԺ-ին գերազանցելով 1 միավորով։
«Լիլլն» իր պատմության մեջ չորրորդ անգամ է հաղթել Ֆրանսիայի առաջնությունում։