Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գոլը ճանաչվել է ՌՊԼ-ի՝ մայիս ամսվա լավագույն գոլ, հաղորդում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը:
Զախարյանը ՌՊԼ-ի վերջին տուրում հաղթական գնդակն է խփել ԲԿՄԱ-ի դարպասը:
ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 13 խաղում Զախարյանը դարձել է 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: