Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչու Եվրո-2020-ի համար միայն 24 խաղացողներ է ընդգրկել հայտացուցակում, ոչ թե 26:
«Ավելին վերցնելու պատճառ չեմ տեսնում: Հիմնական խնդիրն այն է, որ բոլորը խաղան, և մարզչական շտաբը հասկանում է, որ իրականում խաղալու են 18-19 խաղացողներ», — Էնրիկեին է մեջբերում Եվրո- 2020-ի մամուլի ծառայության թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականի կազմում հանդիպումների քանակով ռեկորդակիր Սերխիո Ռամոսը չի հայտնվել հավաքականի վերջնական հայտացուցակում: Բացի այդ, ցուցակում Մադրիդի «Ռեալի» խաղացողներ ընդհանրապես չկան (մանրամասները՝ այստեղ):
Եվրո-2020-ին Իսպանիան կխաղա E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սլովակիայի, Շվեդիայի և Լեհաստանի հավաքականները: