«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն ամփոփել է Իսպանիայի արդեն ավարտված առաջնության արդյունքները։ Մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» երրորդ տեղը զբաղեցրեց։ Իսպանիայի չեմպիոնությունը նվաճեց «Ատլետիկոն», իսկ «Ռեալը» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը․
«Մենք դեռ ցավ ենք ապրում։ Մենք պարտվեցինք մի քանի կարևոր խաղում, ու հիմա պետք է հանգստանանք ու տեսնենք՝ ինչը կարելի է բարելավել հաջորդ տարի, որպեսզի դառնանք այն թիմը, որն ի վիճակի կլինի ամեն ինչ հաղթել։ Ամենակարևորը հաղթանակն էր։ Մենք հիասթափված ենք, պետք է աշխատել»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Գրիզմանը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։ Իսպանիայի առաջնության 2020/2021 մրցաշրջանում ֆրանսիացին 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։