Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը կարող է մարզչական կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, այն բանից հետո, երբ երիտասարդ մարզիչը փոխարինեց Լյուսիեն Ֆավրին «մեղուների» ղեկին և օգնեց թիմին դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և նվաճեց Գերմանիայի գավաթը:
Մրցաշրջանի ավարտից հետո Տերզիչին կփոխարինի Մարկո Ռոզեն՝ գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ 38-ամյա մարզիչը կդառնա նրա օգնականը:
Ըստ Bild-ի, Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Տերզիչի ծառայություններով, որը պատրաստ է հրավիրել երիտասարդ մասնագետին և արդեն հատուկ առաջարկ է պատրաստում նրա համար: