Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) կողմից «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն խաղացող:
Մրցանակին հավակնում էին նաև «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Վերջին անգամ այս մրցանակին պաշտպանության գծի ներկայացուցիչ էր ստացել 1989 թվականին, երբ լավագույնը ճանաչվեց «Լիվերպուլի» առաջատար Սթիվ Նիկոլը:
24-ամյա պորտուգալացին «Սիթի» էր տեղափոխվել նախորդ տարվա սեպտեմբերին «Բենֆիկայից»: «Քաղաքաբնակների» կազմում նա իր ակտիվում ունի 31 հանդիպում և 1 գոլ: