Ինչպես արդեն տեղեկացրել էինք. Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսը» 2-1 հաշվով հաղթեց «Ատալանտային»:
Թուրինյան ակումբն այս մրցաշրջանում չի պարտվել ոչ մի խաղում, երբ դարպասում կանգնած է եղել Ջանլուիջի Բուֆֆոնը. 14 խաղ, 12 հաղթանակ, 2 ոչ-ոքի:
Նախկինում Բուֆֆոնը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թուրինյան ակումբից և դեռ մտադրություն ունի վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: