Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երկարաձգել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը։
56-ամյա մասնագետը մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։ Հաղորդվում էր, որ Մանչինին տարեկան 3 մլն եվրո պիտի ստանա։
Այս կերպ, Մանչինին Իտալիայի հավաքականը կղեկավարի մինչև 2026-ի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։
Մասնագետը Իտալիայի հավաքականը գլխավորել է 2018-ին։