«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է դառնալ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները նախորդ շաբաթ հանդիպել են իտալացու հետ: Նշվում է, որ մասնագետը պատրաստ է գլխավորել «սերուցքայիններին»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ալեգրին հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ՝ «Յուվենտուս» և ըստ իտալական մամուլի՝ արդեն մի քանի անգամ հանդիպել է Անյելիի հետ։