VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից հետո հետխաղյա մեկնաբանություն է տվել «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը:
«Իհարկե թերացանք պաշտպանությունում: Սա եզրափակիչ է և ամեն մի սխալից հետո պատժվում ես: 2:0-ից հետո առաջ գնացինք, որ փրկենք խաղը, բայց նորից գոլ բաց թողեցինք: Ծրագրել էինք, որ պետք է խաղայինք բարձր պրեսինգով: Ի սկզբանե գոլ բաց թողեցինք ու մեր պլանները խառնվեցին»,-նշեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:
Խոսելով առաջնությունում՝ «Ալաշկերտի» չեմպիոնության շանսերի մասին՝ Գրիգորյանն ասաց. «Ծանր պարտություն էր, բայց բոլորս էլ փորձառու ֆուտբոլիստներ ենք ու հասկանում ենք չեմպիոնության կարևորությունն ու ամեն ինչ պետք է անենք, որ այս ամենից դուրս գանք: Կտրամադրվենք այնպես, որ գոնե այս տարի չեմպիոն դառնանք»,-նշեց Արտակ Գրիգորյանը: