«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի ֆուտբոլիստներին հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ֆրանսիացի մասնագետն իր որոշման մասին հայտնել է հանդերձարանում՝ «Սևիլիայի» հետ խաղից առաջ, որն ավարտվեց 2-2 հաշվով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 48-ամյա մասնագետը ցանկանում է հեռանալ «Ռեալից», քանի որ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն հոգնել է ճնշումներից։
Զիդանը 2019 թվականի մարտից է գլխավորում մադրիդյան ակումբը։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։