Մայիսի 12-ին կայացել է Ա Սերիայի 36-րդ տուրի՝ «Բոլոնիա»-«Ջենոա» հանդիպումը, որն ավարտվել է հյուրերի՝ 0-2 հաշվով հաղթանակով։
89-րդ րոպեին «Բոլոնիայի» կազմում փոխարինման է մտել իտալացի Ուիզդոմ Ամեյը։ Փոխարինման պահին Ամեյը եղել է 15 տարեկան 274 օրական։ Նա դարձել է պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որն Ա Սերիայի հանդիպման է մասնակցել։
Tuttomercatoweb-ը հայտնում է, որ Ամեյը գերազանցել Ամադեո Ամադեիի («Ռոմա», 1937թ․) և Պյերո Պելեգրիի («Ջենոա», 2016թ․) ռեկորդը՝ ընդամենը 6 օրով։
«Բոլոնիան» 36 խաղից հետո 40 միավոր ունի իր ակտիվում ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Ջենոան» 39 միավորով գտնվում է 14-րդ տեղում։