«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ այս ամառ Նիդերլանդների հավաքականի կազմում չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Ֆուտբոլիստը ցանկանում է լիովին ապաքինվել վնասվածքից:
«Զգում եմ, որ դա ճիշտ որոշում է: Ես չեմ մասնակցի Եվրո-2020-ին: Ես կսկսեմ իմ վերջին վերականգողական պրոցեսը վնասվածքից: Այնպես որ, ամբողջ ուշադրությունս կենտրոնացած կլինի «Լիվերպուլի» հետ մրցաշրջանի վրա»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ վան Դեյկը լուրջ վնասվածք էր ստացել անցյալ տարվա հոկտեմբերին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (2: 2): Դրանից հետո պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել մինչ այժմ: