Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը:
«Մենք խաղում ենք ֆանտաստիկ առաջնությունում, որտեղ 4 թիմեր լավագույն արդյունքն ունեն առջնության վերջնամասում: Մենք եկել էինք Բարսելոնա, որպեսզի խաղանք վճռական ֆուտբոլ: Թիմը լավ աշխատեց: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որում գտնվում ենք: Այժմ պետք է հանգստանանք, իսկ երկուշաբթի օրը պատրաստվենք «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին», — մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը:շ
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով: «Բարսելոնան» 75 միավորով երկորրդն է: 3-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի 74 միավոր և այս տուրում հաղթանակ տանելու դեպքում հավասարվելով «Ատլետիկոյին»՝ կգլխավորի մրցաշարային աղյուսակը: