Նախորդ շաբաթ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
Լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում գրում է, որ ֆրանսիական «Բորդոն» հետաքրքրված է Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով, բայց հայ մարզիչը ցանկանում է աշխատել եվրագավաթներում հանդես եկող ակումբում:
Ըստ աղբյուրի, «Մոնպելյեի» ներկայիս գլխավոր մարզիչը նաև պատրաստ է դիտարկել եվրոպական այլ ակումբների առաջարկները: