«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատասխանել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ վերջերս ունեցած իր կոնֆլիկտի մասին հարցին:
«Մենք պարտվում էինք 0:1 հաշվով, բաց թողած գոլից հետո ես մի փոքր բարկացա: Նրա խոսքերը ցնցեցին ինձ: Ես հիացած չեմ իմ արձագանքով: Թույլ չեմ տա ինձ հետ վերաբերվել այնպես, ինչպես ուզում են։ Ես համեստ եմ, հաղթող եմ և պայքարում եմ մինչև մահ, որպեսզի թիմակիցներս հաղթեն:
Իբրահիմովիչը հիանալի ֆուտբոլիստ է, նա հաղթում էր որտեղ էլ լիներ: Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեի, մինչ տեղափոխվելս «Մանչեսթեր Յունայթեդ», բայց մեզ այդպիսի ֆուտբոլիստներ են պետք Ա Սերիայում:
Նա ցանկանում է հաղթել իր թիմի համար, ես ուզում եմ հաղթել «Ինտերի» համար, իսկ Ռոնալդուն ՝ «Յուվենտուսի»: Այժմ «Ռոման» ունի Մոուրինյու: Սրանք լավ բաներ են իտալական ֆուտբոլի համար»,- մեջբերում է Լուկակուին Football Italian :