Այսօր՝ մայիսի 2-ին, Միլանի «Ինտերը» ժամանակից շուտ դարձել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն՝ ընդհատելով թուրինի «Յուվենտուսի» հեգեմոնիան Իտալիայի ներքին առաջնությունում։ «Ծեր սինյորան» արդեն շնորհավորել է միլանյան թիմին՝ Իտալիայի առաջնությունում հաղթանակի առթիվ․
«Հիանալի աշխատանք էր։ «Ինտերը» հաղթեց Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանում»,- թուրինյան ակումբի մամուլի քարտուղարությունը Թվիթերում։
Well done to @Inter_en on winning the 2020/21 Serie A title.
— JuventusFC (@juventusfcen) May 2, 2021
Հիշեցնենք՝ նախորդ 9 մրցաշրջաններում «Յուվենտուսը» անընդմեջ հռչակվել է Իտալիայի չեմպիոն։
Հարկ է նշել, որ սա «Ինտերի» պատմության 19-րդ չեմպիոնությունն էր։