«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի հաղթանակն ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2-0)։
«Ես միանգամայն գոհ եմ այս խաղից՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ անցկացրած խաղից հետո։ Մենք չկարողացանք խաղալ ամբողջ ինտենսիվությամբ։ Առաջին կեսն անցավ հավասար պայքարում, բայց երկրորդ կեսում մենք արժանի էինք հաղթանակի։
Արդեն հիմա մենք կարող ենք սկսել կանխատեսումներ անել Պրեմիեր-լիգայում մեր ապագայի վերաբերյալ։ Վաղը ես կհետևեմ ՄՅՈՒ-«Լիվերպուլ» խաղին։ Ամեն դեպքում, ամեն ինչ մեր ձեռքերում է, ու հիմա մենք կներդնենք մեր ողջ ուժերը, որպեսզի երեքշաբթի հաղթենք ՊՍԺ-ին։
Սերխիո Ագուերոն շքեղ գոլ խփեց։ Նա ֆանտաստիկ խաղացող է ու մարդ։ Ես սիրահարված եմ նրան՝ որպես անհատականություն»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։