«Տոտենհեմը» Ժոզե Մոուրինյուին հեռացնելուց հետո շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբին առաջարկվել է Ռալֆ Ռանգնիկի թեկնածությունը։ «ՌԲ Լայպիցիգի», «Շալկեի», ու «Հոֆենհայմի» նախկին մարզիչը համաձայն է գլխավորել «Տոտենհեմը»։ Բայց նշվում է, որ ակումբի ղեկավարությունն ուզում է թիմ հրավիրել ավելի երիտասարդ մասնագետի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանգնիկը կոնսուլտացիոն ծառայություններ կմատուցի Մոսկվայի «Լոկոմոտիվին»։