Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթին»:
Խաղի ընթացքում Sky Sport Italia- ի մեկնաբանները լսել են՝ ինչպես է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին իսպաներեն բղավում.
«Ի՞նչ ես ուզում: Լռիր»։
Հավանաբար, 28-ամյա կիսապաշտպանն այդպիսով արձագանքել է «քաղաքաբնակների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կոչին՝ Վերատիին դեղին քարտ ցույց տալ վտանգավոր խախտում կատարելու համար: