Tuttomercatoweb-ը հայտնում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) նախատեսում է կանոնակարգ մտցնել` բացառելու Ա Սերիայում այն ակումբների ներկայությունը, որոնք շեղվում են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանավորած մրցաշարերից:
Այս պահին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է կանոնադրությունում այս դրույթը մտցնելու հարցը:
Այս նախաձեռնությունը հստակ կոչված է կանխելու ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի առջև ծագած իրավիճակը՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ «Յուվենտուսը», «Միլանը» եւ «Ինտերը» Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբների շարքում էին:
Ավելի վաղ նշվու էր, որ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ցանկանում են պատժել 12 ակումբներին՝ Սուպերլիգան հիմնադրելու համար: