Հունվարի 20-ին Ավստրալիայի Մելբուրն քաղաքում մեկնարկելու է թենիսի տարվա առաջին Grand Slam-ը՝ Australian Open-ը։
Աշխարհի ուժեղագույն թենիսիստները արդեն Մելբուրնում են ու պատրաստվում են Մեծ սաղավարտի մրցաշարին։ Այսօր «Ռոդ Լեյվեր» արենայում կայացել են բարեգործական, ցուցադրական խաղեր, որին մասնակցել են Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Ալեքսանդր Զվերևը, Ստեֆանոս Ցիցիպասը, Նիկ Կիրիոսը, Կառոլին Վոզնյացկին, Սերենա Ուիլյամսը, Նաոմի Օսական Կոկո Գաուֆը և Պետրա Կվիտովան։
Բարեգործական հանդիպման արդյունքում հավաքվել է 4 միլիոն 826 հազար 14 դոլլար։ Այն ուղղվելու է Ավտրալիայի ողջ տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներին։
Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը երկուսով միասին 250 հազար ավստրալական դոլար են նվիրաբերել։








