«Միլանը» պաշտոնական էջում հայտարարել է թիմի 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրայի աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո՝ մրցաշրջանի համար։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Իբրան դարձել է 15 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: