Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը թվիթերյան իր էջում հայտնում է, որ ստացել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կողմից ուղարկված՝ նրա ստորագրությամբ մարզաշապիկ։
«Շարունակում եմ հիանալ ֆուտբոլային հասարակության բարեսիրտ աջակցությունից, բայց այս մեկը գերազանցեց ակնկալիքներս․․․
Հենց նոր Զլատան Իբրահիմովիչից ստացա «Միլանի» մարզաշապիկը»,- գրել է նա։
I continue to be humbled by the overwhelming support from the soccer community but this one exceeds my expectations…
JUST RECEIVED A SIGNED @acmilan JERSEY FROM @Ibra_official! 🦁🦁🦁
Visit the link below to bid! Charity auction ends Sunday! 👇🏼 #Zlatanhttps://t.co/gZ35xV43W0
— Alecko Eskandarian (@alecko11) April 21, 2021
Ավելի վաղ Իսկանդարյանը հայտնել էր, որ ապրիլի 18-25-ը կկայանա աճուրդ, որտեղ կվաճառվեն հայտնի մարզիկների ինքնագրերով մարզաշապիկներ (Պելե, Ռաուլ, Մխիթարյան, Պուլիշիչ և այլ մարզիկների շապիկներ)։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցությանը։