Ղազախստանի ֆուտբոլի առաջնության վեցերորդ տուրում «Շախտյորը» հյուրընկալվելիս առավելության հասավ «Ակտոբեի» նկատմամբ։
«Հանքափորները» 3-0 հաշվով ջախջախեցին տանտերերին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել է հանդիպման 90-րդ րոպեին։
Այս հաղթանակը «Շախտյորի» համար առաջինն էր Մագոմեդ Ադիևի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո: Կարագանդան ներկայացնող ակումբը բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական: